Խորվաթական կղզիներից մեկը կարող է անվանափոխվել` ի պատիվ  հայտնի սոցիալական ցանցի` Facebook-ի: Նման գաղափարը պատկանում է Խվարի քաղաքապետ Պյերինիո Բեբիչին:

Նա արդեն համապատասխան նամակ է ուղարկել սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին` առաջարկելով նաեւ ամառային արձակուրդի ժամանակ այցելել Խվար կղզի, որը համարվում է Ադրիատիկում ամենաարեւոտը, գրում է Lenta.ru-ն:

Նախատեսվում է անվանափոխել Պակլենի շղթայի Վելի Վոդնյակ կղզին:  Խվարի քաղաքապետն ու բնակիչները հույս են հայտնել, որ անվանափոխությունից հետո կղզին ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար: