ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հուշագրով հանձնարարել է պետքարտուղարության եւ Պենտագոնի ղեկավարներին լիբիական ընդդիմությանը 25 մլն դոլար ոչ ռազմական օգնություն ցուցաբերել:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահը հանձնարարել է օգնություն հատկացնել Անցումային ազգային խորհրդին` «Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ձգտմամբ»:

Ավելին, վարչակազմի ներկայացուցիչները արդեն հայտնել էին լրագրողներին օգնության մտադրության մասին: Հատկացվելու են տրանսպորտային միջոցներ, բժշկական սարքավորումներ, ռադիոընդունիչներ: