Վրաստանի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի եւ Ֆինանսների նախարարության քնչական վարչության աշխատակիցների համատեղ գործողության արդյունքում` ձերբակալվել է Ֆինանսների նախարարության 23 պաշտոնյա, որոնք կասկածվում են խարդախ ճանապարհով եւ փաստաթղթեր կեղծելով ավելի քան 1,5մլն լարի (950 հազ. դոլար) յուրացնելու մեջ:

Հարուցվել է քրեական գործ: Օրենսդրության համաձայն, անօրինական գործողությունների յուրաքանչյուր մասնակցին սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում: