Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը չի տեղափոխվի բանտային հիվանդանոց Շարմ-էլ-Շեյխի հոսպիտալից, որտեղ նա գտնվում է այժմ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել առողջության վրա: Երկրի գլխավոր դատախազի ներկայացուցիչ Ադել Սաիդի խոսքով, համապատասխան որոշումը կայացվել է Եգիպտոսի ՆԳՆ կողմից բժիշկների խնդրանքով:
Մուբարաքը լքել է նախագահի պաշտոնը փետրվարի 11-ին երկրում ծայր առած ժողովրդական հուզումների արդյունքում: Հրաժարականից հետո նրա եւ նրա ընտանիքի դեմ քրեական գործեր են հարուցվել բյուջետային միջոցների վատնման, իշխանության չարաշահման եւ ցուցարարներին գնդակահարելու մեղադրանքներով:
Ապրիլի 12-ին նրան դատարանի ծանուցագիր էին հանձնել, եւ նույն օրը Մուբարաքը սրտի կաթված էր ստացել:




























