«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ օրվա երկրորդ կեսից Երեւանի բենզալցակայաններում կրկին թանկացավ բենզինը: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը 430-ի փոխարեն արդեն վաճառվում է 450 դրամով: «Պրեմիումը» արժե 480 դրամ, «Սուպերը»` 500 դրամ:
Այլ կերպ ասած, միայն մեկ օրում բենզինը Հայաստանում թանկացել է 5 տոկոսով: Սա ուշագրավ է հատկապես համաշխարհային շուկայում նավթի գնի եւ դրամի փոխարժեքի հարաբերական կայունության պայմաններում: Նշենք, որ բենզինի գնի աճը զգալի ազդեցություն է թողնում ընդհանուր գնաճի ցուցանիշի վրա»,-գրում է օրաթերթը:




























