«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հրապարակային խոսքով եւ ներկայացրել շաբաթներ առաջ ավարտած իր քաղաքական ծոմի առաջնահերթ պահանջները։

«ՉԻ.-ն այս առթիվ գրում է. «Սա իսկապես կարող է նոր էջ բացել քաղաքական պայքարի համաշխարհային պատմության մեջ։ Ուրիշները սկզբում պահանջներ են հրապարակում ու միայն դրանից հետո իրականացնում ակցիան, իսկ պրն Հովհաննիսյանը հակառակն է անում՝ սկզբում ծոմ է պահում, ու միայն մի ամիս անց, երբ բոլորն արդեն մոռացած են լինում նրա այդ քայլը, սկսում է բացատրել, թե ինչ էր պահանջում։ Վատ չի մտածված, բայց խորհուրդ կտայինք պահանջները հրապարակել մաս–մաս։ Ասենք, երկու ամիս հետո՝ եւս երեք պահանջ, երեք ամիս հետո՝ եւս մի պահանջ, եւ այդպես շարունակ։ Հո չի՞ կարելի թույլ տալ, որ հասարակությունն այդքան դաժանաբար մոռանա նրա ծոմը։

Հ.Գ. Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներում ոչ մի խոսք չկա Արեգակնային համակարգում մոլորակների դասավորությունը փոխելու վերաբերյալ։ Դա արդեն լավ է»։