«Առավոտ»-ը գրում է. «Արթիկի թիվ 5 դպրոցի տնօրեն Գոհար Ղուլիջօղլյանին ուսուցիչները մեղադրում են այն բանի համար, որ ոչ միայն դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտն է խաթարել, այլեւ «ապօրինի» հաստիքներ պահել, իր ազգուտակին` Ռուսաստանում գտնվող հորաքրոջ որդուն`Մուշեղ Ափոյանին, մորը` Ժորժետա Աբրահամյանին, եղբորը` Արամ  Ղուլիջօղլյանին, ինչպես նաեւ դպրոցի հաշվապահ, Ռուսաստանումգտնվող եղբորը` Ստյոպա Հարությունյանին որպես աշխատակիցներ ձեւակերպել եւ նրանց միջոցով փողեր մսխել: Բողոքավորների հաշվարկներով, Գոհար Ղուլիջօղլյանն ամեն ամիս մոտ 400 հազար դրամ «լեւի» փող է ունեցել: Այժմ գլխավոր դատախազությունում նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով` 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` պաշտոնեական դիրքի չարաշահում եւ յուրացում` մի խումբ անձանց լուռ համաձայնությամբ, եւ 314 հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքի կատարում:

Հետաքիրքիրն այն է, որ գործը 5 ամիս շարունակ քննելուց հետո Շիրակի մազրի դատախազության դատախազ Կարեն Հովսեփյանը փակել  էր այն` հանցակազմի բացակայության պատճառով, ու, չգիտես ինչու, հանցակազմն ի հայտ էր եկել գլխավոր դատախազություն բողոքարկելուց հետո: Չի բացառվում, որ տիկին տնօրենին որոշել են պատժել նաեւ այն պատճառով, որ նրանից դժգոհ մնացած ուսուցիչները բողոքով դիմել էին երկրի նախագահին»: