Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, ով նույնպես ժամանել Թբիլիսի:
Նրա խոսքով, տարածաշրջանում աշխատող ամերիկյան դիվանագետները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: «Մենք մտադիր ենք քննարկել դեսպանատների գործունեության բոլոր ասպեկտները»,- նշել է Բրայզան, հաղորդում է Trend-ը:
Նա ընդգծել է, որ Թբիլիսիիում ԱՄՆ դեսպանները կքննարկեն մասնավորապես, տարածաշրջանային կայունություն ապահովելու ուղղված իրենց ջանքերը համակարգելու, տնտեսական կապերի զարգացման եւ այլ հարցեր:



























