Ղրղըզստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Ռուսլան Կազակբաեւն ու Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 26-ին Անկարայում համաձայնագիր են ստորագրել 90-օրյա առանց վիզայի ռեժիմի մասին, հաղորդում է CA-NEWS-ը:

Փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունեցել Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւի` Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, այժմ Ղրղըզստանի քաղաքացիները կարող են վերցնել անձնագիրն ու այցելել Թուրքիա, իսկ Թուրքիայի քաղաքացիները` Ղրղըզստան: