NEWS.am-ի տեղեկություններով, ապրիլի 26-ին ոստիկանություն բերման է ենթարկվել «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանը, որը հանցավոր աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող»:
Մեր տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվության վարչությունից: Մեզ փոխանցեցին, որ Ալեքսանդր Մակարյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Դոռռինգե Ֆիե Միամի Ֆլա» տիպի ատրճանակ` լիցքավորված մեկ փամփուշտով:
Հայտնաբերվածն առգրավվել է ու ուղարկվել փորձքննության, կատարվում է նախաքննություն:




























