Տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 26-ին դեղորայքային թունավորման նախանշաններով Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքից Մ.Հերացու անվան թիվ 2 համալսարանական կլինիկա, այնուհետեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 67-ամյա Էսթեր Բալայանը:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Ապրիլի 27-ի գիշերը դեղորայքային թունավորման նախանշաններով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի 59-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Տիգրան Ամիրխանյանը: