Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 26-ի կեսօրին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 47 շենքի 25-րդ բնակարանի պատշգամբի մի հատվածը ինքնափլուզվել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների կողմից  ապամոնտաժվել է պատշգամբի չփլուզված հատվածը:

Տուժածներ չկան: