Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Երեւանի քաղաքապետարանին 484 հատ մանկասայլակ կնվիրի։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։

Այդ մանկասայլակները նախկինում պատկանել են «Հայթուրթրեյդ» ընկերությանը։ Դրա լուծարումից հետո մանկասայլակների տնօրինման հարցը տարիներ շարունակ մնացել էր անորոշ, դրանց մի մասը նույնիսկ փչացել է:

Երեւանի քաղաքապետարանը համաձայնել է մանկասայլակներն ընդունել ի պահ, ու դրանք ներգրավել բարեգործական ծրագրում՝ նորածիններ ունեցող կարիքավոր ընտանիքներին բաշխելու համար:

Այդ ծրագիրն իրագործելու համար, զուտ ֆորմալ տեսանկյունից, կառավարությունը ապրիլի 28-ի նիստում պետք է հատուկ որոշում կայացնի՝ թույլատրելով նվիրատվության ակտը: