Տիբեթի վտարանդի կառավարությունը նոր առաջնորդ ունի: Քվեարկության արդյունքում, որի մասնակցել են տիբեթցի փախստականներ աշխարհի տարբեր երկրներից, վարչապետ է ընտրվել Լոբսանգ Սանգեյը:
Նա ծնվել է Հնդկաստանում, դասավանդում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում հաղորդում է BBC-ն:
Տիբեթի վտարանդի կառավարությունը տեղակայված է Հնդկաստանում: Մարտին տիբեթցիների հոգեւոր առաջնորդ Դալայ-լաման հայտարարել էր, թե ցանկանում է գործադիր լիազորությունները փոխանցել նոր սերնդին:




























