Ավտոստոպով աշխարհով մեկ ճանապարհորդող օդեսացուն Ադրբեջանում հայ լրտեսի տեղ են ընդունել։ «23-ամյա Յուրի Անիսիմովին բռնելու գործընթացն իրականացվել է, ինչպես մարտաֆիլմերում»,- գրում է «Սեգոդնյա.ռու»-ն։

Ինչպես նշում է պարբերականը, քիմիական ֆակուլտետի ասպիրանտ Յուրին ավտոստոպով ճանապարհորդում է 2004 թվականից։

Կրքերը բորբոքվել են, երբ «գեբեշնիկները» նրա անձնագրի մեջ հայկական վիզա են նկատել, բացի այդ, Հայաստանում  եղած ժամանակ նրան օթեւան տված բարի մարդկանց հասցեներով ու հեռախոսահամարներով գրքույկ։ «Ուրեմն դու լրտես ես»,-որոշել են իրավապահները։ Յուրին նրանցից ազատվել է միայն երեկոյան, երբ պարզվել է, որ նա սովորական ճանապարհորդ է։