Հայ գինեգործներն առաջարկել են վրացի գործընկերներին միասին յուրացնել Չինաստանի շուկան: Ինչպես հայտնել է «Բիզնես Գրուզիան», նման առաջարկ է արել Հայաստանի գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը, հաղորդում է GeorgiaTimes.info-ն:

Նրա կարծիքով, կապ չունի, թե որ երկիրն է ՉԺՀ առաքվելիք գինու հայրենիքը: Գլխավորը, որ ակունքները Կովկասում, եւ այդ փաստը առեւտրային առումով եկամտաբեր է: Վրացիներն ու հայերը համատեղ ջանքերով կարող են նվաճել չինական շուկան, կարծում է Հարությունյանը: