Չեխիայի ընդդիմությանը ապրիլի 26-ին չի հաջողվել հրաժարական պարտադրել աջ կենտրոնամետ կառավարությանը։

Կաբինետին վստահության քվե է տվել 114 պատգամավոր, հրաժարականին կողմ են քվեարկել 84 պատգամավորներ։

Ընդդիմությունը կառավարության հրաժարականին ձգտում է կոռուպցիոն բնույթի սկանդալների պատճառով։ Սկանդալներում շոշափվում է իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկի ներկայացուցչի անունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։