Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ ապրիլի 25-ին, ժամը 12.00-ին, Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 1-ամյա որդուն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է նախաքննություն:




























