Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում տանկային վաշտերի զորավարժություններն ապրիլի 27-ին ավարտվել են, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի մամուլի քարտուղար Իգոր Գորբուլը։
Զրուցակիցը ճշգրտել է, որ զորավարժությունները տեւել են երեք օր եւ ավարտվել տանկիստների, ինչպես նաեւ մոտոհրաձիգային ստորաբաժանումների երկկողմ զորավարժություններով։ «Ուսումնավարժական «Ալագյազ» կենտրոնում՝ դաշտային պայմաններում զինծառայողները կատարելագործել են զինտեխնիկայի կիրառության վերաբերյալ իրենց գիտելիքները»,- ասել է Գորբուլը։




























