Գոյություն ունեն տարբեր երկրների քաղաքական իրադարձություններին եւ գործընթացներին միջազգային ահաբեկչության մասնակցության ապացույցներ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների պրոֆեսոր Իգոր Մացկեւիչը՝ ապրիլի 27-ին ելույթ ունենալով Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։
«Հետխորհրդային տարածքում հանցավորության դեմ պայքարի խնդիրները» թեմայով միջոցառմանը մասնակցել են հայ եւ ռուս փորձագետներ, ինչպես նաեւ Պոստդամի համալսարանի ներկայացուցիչներ։
Ընդգծելով, որ հանցավորությունն՝ ընդհանրապես եւ ահաբեկչությունը՝ մասնավորապես առեւտրի առարկա չեն կարող լինել, փորձագետը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը մի ժամանակ ֆինանսավորում էր աֆղանցի զինյալներին։



























