Պաշտպանության ոլորտում Հայաստանը եւ Ռուսաստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձեւաչափով: Այս մասին այսօր` ապրիլի 27-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովի հետ հանդիպման ժամանակ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առընչվող հարցեր:
Սեյրան Օհանյանը եւ Յուրի Զուբակովը նշել են, որ հայ-ռուսական ռազմավարական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդմանը:




























