Հայաստանում քաղաքական գործընթացները նորմալ են գնում, կոալիցիոն կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը` ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության մեջ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս ՀՅԴ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության նույնպես ակտիվացել են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանում դրական ավանդույթ է ձեւավորվել, եւ չնայած բանավեճերի կոշտությանը, դրանք կոռեկտություն են պահպանում: Եթե կառավարող կոալիցիան ու խորհրդարանական ընդդիմությունը ջանքեր գործադրեն, կհաջողվի հասնել քաղաքակիրթ մթնոլորտի, ընդգծել է պետության ղեկավարը:
Նա նաեւ հավաստիացրել է, թե արդեն աշխուժացում է նկատվում տնտեսության որոշ ոլորտներում, եւ դրա արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:




























