Պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությանն առընչվող հարցեր են քննարկվել այսօր` ապրիլի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԵՄ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի հանդիպման ժամանակ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացումը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրավիճակը սրելու փորձերը վտանգում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային կառույցների ջանքերը:




























