Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ դրական միտումներ են նկատվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, արտախորհրդարանական ընդդիմության ցույցերն ու ակցիաները հասարակության պառակտման նպատակ չեն հետապնդում: Այդ ակցիաները նպատակ ունեն քաղաքական պայքարը տեղափոխել որոշակի ասպարեզ: Ինձ դուր է գալիս, որ վերջին շրջանում իրավապահ մարմիններն ու ընդդիմության հանրահավաքների կազմակերպիչները համագործակցում են, եւ հասարակական կարգի որեւէ խախտում չի լինում»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Այդ ամենn, ըստ նրա, կարող է հանգեցնել նրան, որ Ազատության հրապարակը կրկին կարող է դառնալ այլընտրանքային կարծիքների արտահայտման վայր: «Ահա Ազատության հրապարակի իրական նշանակությունը: Եւ մենք կարող ենք արմատախիլ անել այն տեսակետը, թե Ազատության հրապարակն ասպարեզ է, որտեղ արմատականություն է ծնվում»,- ամփոփել է պետության ղեկավարը: