Հայաստանում փողոցային հանցավորությունը նվազագույնի է հասցվել։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոռեկտոր Իգոր Մացկեւիչը` ապրիլի 27-ին ելույթ ունենալով Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:
Նրա խոսքով, փողոցային հանցավորությունը հանցավորության ընդհանուր մակարդակի մասին խոսող յուրօրինակ լակմուսի թուղթ է։
Ներկայացնելով նախկին ԽՍՀՄ տարածքում հանցավորության իրավիճակի վերաբերյալ սեփական դիտարկումների արդյունքները՝ փորձագետը նշեց, որ փողոցային հանցավորության առումով ամենալավ վիճակը Բելառուսում է՝ հանցագործության նման տեսակ այնտեղ ընդհանրապես չկա։
Բելառուսի իշխանություններին հաջողվել է նաեւ չեզոքացնել կոռուպցիան իրավապահ մարմիններում, որտեղ ոչ մի ոստիկան կաշառք չի վերցնում։ Կաշառքներ չեն վերցնում նաեւ ԱՄՆ-ում եւ Գերմանիայում, նկատեց փորձագետը։
Փորձագետը նաեւ ընդգծեց, որ աշխարհի ոչ մի երկրում հանցավորության վիճակն անթերի չէ։




























