Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է երկար ժամանակ սպասված իր «խելահեղ» ծրագիրը։
Թուրքիայի վարչապետն իր նախագիծը անվանել է «Ստամբուլի ջրանք» եւ նշել, որ Ստամբուլը կլինի աշխարհում միակ քաղաքը, որի միջով կանցնի 2 ծով։ «Ստամբուլի եվրոպական մասի արեւմտյան հատվածում Սեւ ծովի եւ Մարմարա ծովի միջեւ 45-50 կմ երկարությամբ ջրանցք ենք կառուցելու։ Ջրանցքի լայնությունը կազմելու է մոտ 150 մետր, խորությունը՝ 25 մետր։ Այդ ջրանցքով կանցնեն աշխարհի ամենամեծ նավերը»,-նշել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը խոսել է նաեւ Թուրքիայում իրենց իշխանության ժամանակ իրականացրած ծրագրերի եւ մինչեւ 2023 թվականը Թուրքիայի ապագա ծրագրերի մասին։




























