Իրականում ես Ազգային անվտանգության ծառայություն էի  հրավիրվել որպես վարչապետի խորհրդական, կապված իմ զեկույցի հետ: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Ես չեմ խախտի օրենքները, ես չեմ խախտի գաղտնիությունը, բայց  ես չեմ ենթարկվի որեւէ կողմի ճնշման, ինչը տեղի չի ունեցել Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ-ն մտահոգված էր իմ հրաժարականով եւ նրանով, թե որն է ավիացիայի քայքայումը: Ես բացատրեցի եւ կարողացա եւ համախոհներ գտա: Վստահեցնում եմ, որ իմ վրա ոչ մի ճնշում չի եղել եւ հետագայում էլ դուք կտեսնեք»,-ասաց նա:

Ճաղարյանը հավելեց, որ ինքը մտադրություն չունի քննադատելու իշխանություններին, այլ իր նպատակն է բարձրաձայնել իր ոլորտին առնչվող խնդիրները եւ լուծել դրանք: Նա հետեւյալ առաջարկությունը արեց խնդիրները լուծելու համար:

«Երկրի Կառավարությունը կարող է հիմա միջամտել որպես  նոր պետություն, որպես համաշխարհային համաճարակում գտնվող անպատրաստ պետություն ավիացիայի ոլորտում, խնդրել` հետաձգել այդ որոշման ընդունումը: Երկրորդ` հրավիրել միջազգային փաստաթղթերին տիրապետող էքսպերտների, որոնք կարող են կազմել Հայաստանի ավիացիոն  իշխանությունների հիմնարար փաստաթղթերը  ամենավերջին պահանջներին համապատասխան: Հրավիրված մասնագետները թրեյնինգներ անցկացնեն մեր մասնագետների շրջանում եւ տալ համապատասխան սերտիֆիկատներ: Մինչեւ հերթական աուդիտի անցկացումը կատարել այն բոլոր գործողությունները, որ այդ վերապատրաստված մասնագետները կարողաննա կազմել, թարմացնել օրենք հանդիսացող փաստաթղթերը եւ կատարել դրանց վերահսկումը: Սա Հայստանի քաղաքական ավիացիայի սեւ ցուցակում չհայտնվելու միակ ճանապարհն է: Ես ուզում եմ, որ մեր Կառավարությունը դեմքով անդրադառնա ստեղծված  իրավիճակին»,-ասաց Ճաղարյանը` հավելելով, որ ամեն դեպքում պատրաստ է օգնել այս գործում իշխանություններին: