Նավթի համաշխարհային գները բարձրանում են: Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները: WTI նավթի մայիսյան ֆյուչերսները 4.75 տոկոս աճ են գրանցել` կազմելով մեկ բարելի դիմաց 23.84 դոլար, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 4.16 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 32.79 դոլարի: