Ճապոնիայում ոսկու գինը COVID-19-ի համավարակի պայմաններում հասել է ամենաբարձր մակարդակի վերջին 40 տարվա ընթացքում: Երկրում թանկարժեք մետաղների գինը որոշող «Թանակա կիկինձոկու» ընկերությունը երկուշաբթի օրը ոսկու մի գրամը վաճառում 6.513 իենով (ավելի քան 60 դոլար), հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը: Սա 32 իենով ավելին է, քան ուրբաթ օրվա աճուրդներին էր:

Ոսկու գներն ամենաբարձր մակարդակն են գրանցել 1980-ի հունվարից ի վեր, երբ այն կտրուկ աճել էր գլոբալ ճգնաժամի սպասումով` Իրանում իսլամական հեղափոխության եւ սովետական զորքերի` Աֆղանստան մտելու ֆոնին:

Ոսկու պահանջարկը, նշում է գործակալությունը, սովորաբար աճում է ֆինանսական շուկաներում անհանգստության մթնոլորտում, երբ անսպասելի սուր խնդիրները կարող են բաժնետոմսերի գների եւ պետական պարտատոմսերի քաոսային անկման հանգեցնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: