ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՕՊԵԿ+ նավթարտադրողների խումբը նախատեսում է կրճատել արդյունահանումն օրական 20 միլիոն բարելով, ինչը կրկնակի անգամ ավել է, քան մեկ օր առաջ համաձայնեցված 10 միլիոն բարելը:

«Ներգրավված լինելով բանակցություններին` ՕՊԵԿ+-ը նախատեսում է կրճատել օրական 20 միլիոն, այլ ոչ թե 10 միլիոն բարելով, որի մասին հաղորդվում էր»,- գրել է Թրամփը Twitter- ում:

ՕՊԵԿ+-ը նախօրեին հայտարարել էր համաձայնության ձեռք բերման եւ մայիսին-հունիս ամիսներին արտահանման` օրական 9.7 միլիոն բարելով կրճատման մասին: