Հաշվի առնելով OPEC+ պայմանագիրը, G20 անդամ երկրների պարտավորությունները եւ նավթի ռեզերվային գնումները, նավթի համաշխարհային արդյունահանման փաստացի կրճատումը կկազմի օրական 19,5 մլն բարել։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը, հաղորդում է Reuters-ը։
OPEC+ խումբը նախօրեին պայմանավորվել է ռեկորդային ծավալով՝ 10 տոկոսով նվազեցնել նավթի արդյունահանումը, որպեսզի կորոնավիրուսի տարածման շրջանում պահպանվեն նավթի գները։
Արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը հեռախոսային կոնֆերանսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ G20-ի՝ OPEC+ի անդամ չհանդիսացող երկրները պարտավորվել են նավթի արդյունահանումը նվազեցնել օրական 3,7 մլն բարելով, այն դեպքում, երբ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, նավթի պահուստային գնումներն առաջիկա երկու ամիսներին կկազմեն օրական 200 մլն բարել
Արքայազն Աբդուլազիզն ասել է, որ Սաուդյան Արաբիան կարող է իր ներկայիս չափաբաժին համարվող 8,5 մլն բարելից ավելի նվազեցնել նավթի իր արդյունահանումը, եթե դա անհաժեշտ է շուկային, եւ եթե դա արվի մյուս երկրների հետ համամասնական կարգով։




























