Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այսօր՝ ժամը 18:40-ին մոտ, ըստ SHAMSHYAN.com-ի՝ Mercedes մակնիշի 35 TQ 446 համարանիշի ավտոմեքենան Հարթավան-Երնջապատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Հարթավան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով վարորդին ու ուղևորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Ապարանի հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից, շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:




























