երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ա. Գ.-ն կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է դատախազության բողոքը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Ա. Գ.-ի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

Նշենք, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանին եւ մեկ քաղաքացու։