Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում համազգային կարանտինը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին։ Կարանտինը մտցվել էր մարտի 17-ին եւ երկարաձգվել է երկու շաբաթ անց։ Մակրոնի խոսքերով՝ մայիսի 11-ից հետո դպրոցներն աստիճանաբար կսկսվեն բացվել, հայտնում է Euronews-ը։
Նրա ուղերձը հնչել է բժշկական սարքավորումների մատակարարման հետ կապված մտահոգությունների, ինչպես նաեւ Ֆրանսիայում համավարակի սոցիալական հետեւանքների ֆոնին։
Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում մահացել է 14 393 մարդ։ Սակայն արդեն չորրորդ օրն է անընդմեջ վերակենդանացման բաժանմունքներում պացիենտների թիվը կրճատվում է։





























