Սենատոր Բերնի Սանդերսը սատարել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությունը ԱՄՆ նախագահի ընտրություններում։ «Դուք պետք եք մեզ Սպիտակ տանը»,- ասել է նա Բայդենի հետ զրույցում, հայտնում է CNBC-ը։
«Ես խնդրում եմ յուրաքանչյուր դեմոկրատի, ես խնդրում եմ շատ հանրապետականների միավորվել այս քարոզարշավում, որպեսզի սատարենք ձեր թեկնածությունը, որը ես ինքս սատարում եմ»,- ասել է Սանդերսը։
Վերմոնտից սենատորը անցյալ շաբաթ լքել էր նախընտրական քարոզարշավը՝ փաստացի Բայդենին դարձնելով Դոնակդ Թրամփի մրցակիցը առաջիկա ընտրություններում։





























