Միջազգային էներգետիկ գործակալությունը օրական 29 մլն բարելով՝ մինչեւ 1995թ նվազագույն, նավթի պահանջարկի անկում է կանխատեսել ապրիլին, եւ նախազգուշացրել է, որ արտադրության ոչ մի կրճատում չի կարողանա ամբողջովին փոխհատուցել շուկայի կարճաժամկետ անկումը, հայտնում է Reuters-ը։

ՄԷԳ-ը կանխատեսում է նավթի համաշխարհային պահանջարկի ռեկորդային՝ օրական 9,3 մլն բարելով անկում 2020 թվականին՝ չնայած, որ կազմակերպությունը արդյունահանման կրճատման մասին պայմանավորվածություններն անվանել է «վստահ մեկնարկ»։

«Նվազեցնելով ավելորդ առաջարկի գագաթնակետը եւ հավասարեցնելով պաշարների կուտակման կեռը, նրանք օգնում են համակարգին հաղթահարել ամենավատ ճգնաժամը»,- ասվում է ՄԷԳ-ի ամենամսյա զեկույցում։