ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսն այսօր` ապրիլի 28-ին, կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում:
Հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի բանակցային ներկա գործընթացի հետ կապված հարցեր:
Ըստ հաղորդագրության` Բերնսի հետ հանդիպմանը կհաստատվի ԱՄՆ-ի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, աջակցությունը կողմերին` հաստատուն խաղաղության հասնելու հարցում:



























