Եմենում ապրիլի 27 -ին ուժային կառույցների կողմից հակակառավարական ցույցը ցրելու արդյունքում զոհվել է 11, վիրավորվել ավելի քան 100 մարդ:
Բժիշկները դժգոհում են վիրավորների խնամքի համար դեղորայքի պակասից եւ դիմել են միջազգային հանրությանը` անհրաժեշտ դեղամիջոցներով օգնելու կոչով, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ նախագահ Ալի Սալեհի հրաժարականի պահանջով ցույցերը Եմենում շարունակվում են այս տարվա հունվարից: Ապրիլի 11 -ին նախագահը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալ մինչեւ դեկտեմբեր` իշխանությունը փոխանցելով իր տեղակալին, սակայն դա չի գոհացնում ընդդիմությանը, որը հակված է իշխանության ամբողջական փոփոխության:



























