Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ջոն Ալենը, ով Իրաքում ռազմական ստորաբաժանումների ղեկավարն էր:
Ալենն այդ պաշտոնում փոխարինել է Դեյվիդ Պետրեուսին, գրում է Gazeta.ru-ն:
Սա ԱՄՆ ռազմական ղեկավարությունում Օբամայի նախաձեռնած փոփոխությունների շարքից է, ինչը չորքեշաբթի նշանավորվեց ԿՀՎ-ի արդեն նախկին ղեկավար Լեոն Պանետային Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակելով:




























