Քուվեյթը Ճապոնիային որպես օգնություն 5մլն բարել նավթ է առաջարկել` դրանով աջակցելով աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին:

Քուվեյթի նավթի նախարար շեյխ Ահմեդ ալ Սաբահը նման առաջարկով հանդես է եկել Ճպոնիայի կառավարությանն ուղղված իր ուղերձում,  որը փոխանցվել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բանրի Կաիեդային, գրում է Gazeta.ru-ն:

Նախարարը երախտագիտություն է հայտնել եւ այն համարել պատասխան օժանդակություն` Պարսից ծոցում պատերազմի ժամանակ Ճապոնիայի ցուցաբերած օգնության դիմաց: Նա նշել է, որ նավթը կօգտագործվի աղետից տուժածներին աջակցելու նպատակով: