Բրիտանական նավթային BP հոլդինգի մասնագետները Հյուսիսային ծովի հատակով անցնող նավթամուղի մոտ Երկրորդ համաշխարհայինի տարիներից մնացած, չպայթած գերմանական ական են հայտնաբերել:
Այն գտնվել է պլանային դիտարկման արդյունքում, մոտ 90մ խորության վրա, շոտլանդական Փիթերհեդ քաղաքի ափից 40 կմ հեռավորությամբ: Ինչպես հայտնել են BP-ում, ականը անմիջական վտնագ չի ներկայացնում, գրում է Lenta.ru-ն:
Այնուամենայնիվ, այդ մասին տեղեկացվել է պաշտպանության նախարարությունը, եւ մասնագետների օգնությամբ ականը կվնասազերծվի:
Այդ պարագայում BP -ն ստիպված կլինի մի քանի օրով դադարեցնել նավթամատակարարումը: The Guardian-ի գնահատականներով` օրական նավթամուղով ավելի քան կես միլիոն բարել նավթ է տեղափոխվում, ինչը Մեծ Բրիտանիայի օրական ծավալի 40%-ն է:




























