Կոստա Ռիկայի դատարանը երկրի նախկին նախագահ Միգել Անխել Ռոդրիգեսին ապրիլի 27 -ին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Քաղաքական գործչին մողավոր են ճանաչել կաշառակերության մեջ:

Ըստ մեղադրանքի` պաշտոնավարման տարիներին Ռոդրիգեսը ֆրանսիական  Alcatel ընկերությունից 800 հազար դոլար է ստացել` փոխարենը օգնելով ստանալ 149 մլն դոլարի կառավարական պայմանագիր:

Մեղադրական կողմը 7 տարվա ազատազրկում է պահանջել, սակայն դատարանը մեղմել է դատավճիռը: Դատարանի որոշմամբ նաեւ 69-ամյա Ռոդրիգեսը 12 տարվա ընթացքում չի կարող հասարակական պաշտոն զբաղեցնել: