ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիի 27-ին չէր կարողացել համաձայնեցնել հայտարարության տեքստը` Սիրիայում ընդդիմադիր զանգվածային ակցիաների նկատմամբ դաժան միջոցների դատապարտման մասին:
Երկուսուկես ժամից ավելի տեւած նիստը սահմանափակվել է միայն ելույթներով եւ յուրաքանչյուր երկրի դիրքորոշման ներկայացմամբ: Բանաձեւում դատապարտող ձեւակերպումների դեմ հանդես են եկել Ռուսաստանը, Չինաստանն ու Լիբանանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ապրիլի 27-ին հայտնի է դարձել կառավարող «Բաաս» կուսակցությունից եւս 200 քաղաքական գործիչների դուրս գալու մասին: Նրանց մեծ մասը ներկայացնում է Դերաա նահանգը, որը հակակառավարական ելույթների կենտրոնն է:




























