«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Գավառում երեք անձանց դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձանց` Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների անունները կապվում են դատավոր Մնացական Մարտիրոսյանի (Մացոյի) հետ:
Մասնավորապես, լուրեր են շրջանառվում, որ նշված անձինք Մնացական Մարտիրոսյանի հորեղբոր տղաներն են: Այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել չի հաջողվել, քանի որ դատավորի գործավարը եւ քարտուղարը երեկ կտրականապես հրաժարվել են պատասխանել «Հայկական ժամանակի հարցերին»:




























