Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել եմենցուն, որը դատապարտվել էր իսպանական թատերախմբի վրա հարձակման համար,հայտնում է AFP-ը։

Իմադ ալ Մանսուրին մահապատժի է դատապարտվել նոյեմբերի 11-ին Էր Ռիադում իրականացրած ահաբեկչության համար։ Նա կապված էր «Ալ Քաիդա»-ի հետ։ Հարձակման հետեւանքով 4 մարդ վիրավորվել էր։

Հարձակվողին մեղադրել էին այն բանում, որ նա Աբդալլահ թագավորի մայրաքաղաքային այգում մյուզիքլի ժամանակ գրոհ էր իրականացրել։ «Ալ Էխբարիա» պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ չարագործը հրամանը ստացել է Եմենում «Ալ Քաիդա»-ի առաջնորդից։

2019թ․ Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել առնվազն 187 մարդու՝ ըստ պաշտոնական տվյալների վրա հիմնված հաշվարկների։ Սա ամենամեծ ցուցանիշն է 1995 թվականից հետո, երբ մահապատժի էր ենթարկվել 195 մարդ։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարի պատժի առավելագույն չափի ենթարկվել է 12 մարդ։