Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարակը գերգաղտնի փաստաթղթեր է մոռացել Լոնդոնի հյուրանոցներից մեկում: Բարակը, ով հայտնի է անվտանգության հարցերում իր բծախնդրությամբ, իրեն ոչ հատուկ արարք է կատարել, հաղորդում է «Channel 2»-ը:
Բարակը մեկնել է Նյու-Յորք եւ ճանապարհին նրան են զանգել հյուրանոցից եւ հայտնել, թե ինչ-որ փաստաթղթեր է մոռացել:
Տվյալ միջադեպը հաստատել են նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարությունից:




























