«Աէրոֆլոտի» А-319 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել «Շերեմետեւո» օդանավակայանում ապրիլի 28-ի առավոտյան այն բանից հետո, երբ թռչուն էր ընկել շարժիչներից մեկի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Մոսկվա-Պերմ թիվ 791 չվերթի օդանավի անձնակազմը 900 մետր բարձրության վրա հայտնել է աջ շարժիչի մեջ թռչուն ընկնելու մասին:
Ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:




























