Սվերդլովսկի շրջանային դատարանը մի հայաստանցու, ով փորձել է կաշառել տրանսպորտային ոստիկանության աշխատակցին, դատապարտել է 4 ամսվա բանտարկության` ընդհանուր գաղութում:
Նա ցանկանում էր ազատվել պատժից` առանց պատշաճ ձեւակերպված փաստաթղթերի Ռուսաստանի տարածքում գտնվելու համար, եւ Սանկտ-Պետերբուրգ-Պոլտավա գնացքի վագոններից մեկում հազար ռուբլի կաշառք էր առաջարկել ոստիկանության աշխատակցին:
Ոստիկանն էլ հրաժարվել էր կաշառքից եւ ձերբակալել նրան:
Քննության ընթացքում օրինախախտը լիովին ընդունել էր իր մեղքը:




























