Լոռու ոստիկանության բաժնում ապրիլի 27-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում` նորակառույց շենքի հիմքի համար փորված փոսն է ընկել քաղաքացի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծռայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատ:

Փրկարարների ուժերով 4 մետր խորությամբ փոսից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակիչ 48-ամյա Արտակ Աբովյանը, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Ըստ հերթապահ բժշկի` Ա.Աբովյանի առողջական վիճակը բավարար է: