Ռուսական նավթային ընկերությունները 2011թ. մայիսին դադարեցնելու են նավթամթերքների արտահանումը, որ բավարարեն ներքին շուկան:
Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Սերգեյ Կուդրյաշովը:
«Կարծում եմ` մայիսին մենք պետք է փակեն մեր պահանջմունքները արտահանման կրճատման հաշվին: Մենք պայմանավորվել ենք, որ ընկերությունները ողջ արտադրանքը թողարկելու են ներքին շուկայում»,- ասել է Կուդրյաշովը:
Էներգետիկայի նախարարությունը նաեւ բենզինի գների 5 տոկոս աճ է կանխատեսել:





























